
Նիկոլ Քիդմանը բացատրել է իր տարօրինակ ծափահարումը «Օսկար»-ի մրցանակաշխությանը

Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը պատմել է, թե ինչու է տարօրինակ ծափահարել «Օսկար» կինոմրցանակների հանձնման ժամանակ: Ինչպես նա մարտի 9-ին հայտնել է ավստրալական KISS FM ռադիոյի եթերում, իրեն խանգարում էր մատանին:
«Իմ մատին շատ մեծ մատանի կար, որն ինձ չէր պատկանում: Այն այնքան գեղեցիկ էր. ես սարսափում էի այն մտքից, որ կարող եմ այն վնասել»,- բացատրել է Քիդմանը Kyle & Jackie O հաղորդման եթերում:
«Օսկար-2017»-ի մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել փետրվարի 27-ին, Twitterի օգտատերերը նկատել են Քիդմանի անսովոր ծափահարումը: Արարողության կադրերից երեւում է, թե ինչպես է դերասանուհին, մատները լայն բացելով, ծափահարություն նմանակում, ընդ որում նրա ձեռքերի ափերն իրար չեն դիպչում: Ցանցում ենթադրել են, որ դերասանուհին ծափահարել չի կարողանում:
Why does Nicole Kidman clap like The Grinch?! pic.twitter.com/dhzN7Og8xC
— Mihuel LoPriore (@MichaelLopriore) February 27, 2017