Գարնան գլխավոր նախուտեստը՝ մարինացված սխտոր
Էներգետիկ արժեքը 1 չափաբաժնում.
Կալորիականություն – 51 կկալ
Սպիտակուցներ – 1.4 գ
Ճարպեր – 0.1 գ
Ածխաջրեր – 11.3 գ
Բաղադրիչներ
1. Սխտոր – 250 գ
2. Աղ – 1 ճ/գ
3. Քացախ – 50 մլ
4. Շաքարավազ – 50 գ
5. Գինու քացախ – 50 մլ
Պատրաստման եղանակը
1. Սխտորի պճեղները մաքրել, լցնել աղ արած եռացող ջրի մեջ և խառնելով եփել 3-4 րոպե: Ջուրը թափել և սխտորը լցնել կես լիտրանոց բանկայի մեջ:
2. Թասի մեջ տաքացնել քացախների, ջրի և շաքարավազի խառնուրդը, խառնել և սպասել, որպեսզի շաքարավազը հալչի: Ստացված խառնուրդը տաք վիճակում լցնել սխտորի վրա, փակել բանկան և օգտագործել 1 շաբաթ անց:
Պատրաստեց Անի Գաբուզյանը