
Եվրամիությունը գնահատել է Թուրքիայի հետ միգրացիոն համաձայնագրի արդյունքները

Եվրամիության և Թուրքիայի միջև կնքված միգրացիոն համաձայնագիրը տալիս է իր արդյունքները։ Թուրքիայից և Հունաստանից ներգաղթյալների հոսքը պակասել է, այսօր հայտարարել է միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամպուլոսը։
«Միգրացիոն համաձայնագրերը տալիս են իրենց արդյունքները։ Եթե մեկ տարի առաջ Հունաստան ժամանած ներգաղթյալների թիվը կազմում էր 1700, ապա այսօր միջին ցուցանիշը կազմում է օրական 47 մարդ»,- ասել է նա լրագրողներին Բրյուսելում։