Բաժիններ՝

Ռունին ամռանը կդիտարկի «Էվերթոն» վերադառնալու տարբերակը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին մտադիր է դիտարկել իր՝ «Էվերթոն» վերադառնալու հնարավորությունը, հաղորդում է Daily Mail-ը: Նշենք, որ հունվարին «Էվերթոնը» ցանկացել է վարձավճարով թիմ տանել 31-ամյա հարձակվողին, սակայն մերժում է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից»:

Գլխավոր դժվարությունն «Էվերթոնի» համար կարող է դառնալ ֆինանսական հարցը. ակումբը մինչև հիմա չի երկարաձգել պայմանագիրը թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ, ինչի համար նույնպես մեծ միջոցներ են պետք: Հիշեցնենք, որ Ռունին «Մանչեսթեր Յունայթեդում» ստանում է շաբաթական 230 հազար ֆունտ:

Ռունին հանդիսանում է «Էվերթոնի» սան, որի կազմում հանդես է եկել 2002-04թթ., որից հետո տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031