
Բենզեման կարող է վերադառնալ Ֆրանսիայի հավաքական

Գրեթե 1 ու կես տարվա դադարից հետո Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման կարող է վերադառնալ Ֆրանսիայի հավաքական:
Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը նշել է, որ այն, ինչ պատահել էր Բենզեմայի հետ, արդեն անցյալում է, և, եթե ինքը հասկանա, որ Բենզեման կարող է օգուտ տալ թիմին, ապա անպայման կհրավիրի նրան: «Առաջինը թիմի շահերն են: Ես կարող եմ շատ բաներ ներել հավաքականի հաջողության համար: Օրինակ, ես շարունակում եմ հավաքական հրավիրել ֆուտբոլիստների, ովքեր հեգնական կամ ծաղրական մեկնաբանություններ էին արել իմ հասցեին»,- նշել է Դեշամը: Ըստ Դեշամի՝ Բենզեման միշտ եղել է հավաքականի թեկնածու: Եղել է սկանդալ, որի մասին շատերը գուցե արդեն մոռացել են:
Հիշեցնենք, որ Բենզեման հեռացվել էր հավաքականից այն բանից հետո, երբ բացահայտվել էր, որ նա շանտաժի միջոցով գումար է ստացել թիմի մեկ այլ ֆուտբոլիստից՝ Մատյո Վալբուենայից: Բենզեման սպառնացել էր, որ կհրապարակի Վալբուենայի մասնակցությամբ ինտիմ տեսանյութ:
Սիրարփի Աղաբաբյան