Բաժիններ՝

Կումանը չի պատրաստվում «Բարսելոնայի» համար հեռանալ «Էվերթոնից»

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հասկացրել է, որ չի քննարկի «Բարսելոնայի» առաջարկը, եթե նրանք դիմեն իրեն:

«Հիմա այլ իրավիճակ է՝ համեմատած նրա հետ, ինչ կար 5-6 տարի առաջ: Այն ժամանակ էլ էին ինձ ներգրավել «Բարսելոնայի» գլխավոր մարզչի հավակնորդների ցուցակում: Հիմա ես ոչ մի այլ ակումբների միասին չեմ մտածում, քանի որ ես պայմանագիր ունեմ «Էվերթոնի» հետ: Մենք երկարաժամկետ նախագիծ ունենք: Ես կուզենայի այստեղ մնալ»,- ասել է Կումանը:

Տվյալ պահին «Էվերթոնը» գրավում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031