
Կայացավ «Այն, ինչ գնել եք, դա էլ կշահեք» խաղարկությունը

Փետրվարի 23-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի «Արմենիա» մասնաճյուղում տեղի ունեցավ բանկի կողմից նախապես հայտարարված «Այն, ինչ գնել եք, դա էլ կշահեք» ակցիայի խաղարկությունը: Ակցիան իրականացվում էր «Ապառիկ տեղում» ծառայության շրջանակում և հնարավորություն էր ընձեռում 2016թ-ի դեկտեմբերի 5-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ նշված ծառայության միջոցով գնումներ կատարած հաճախորդներին շահել հենց այն իրը, որը նրանք գնել էին՝ օգտվելով բանկի կողմից տրամադրվող ապառիկ վարկավորումից:
Ակցիայի ընթացքում գնումներ կատարած հաճախորդների միջև անցկացվեց խաղարկություն: Շահողներն ընտրվեցին պատահականության սկզբունքով՝ միջոցառումը լուսաբանող լրագրողների կողմից:
Ընդհանուր առմամբ խաղարկվեց 20 շահում 6 տարբեր անվանակարգերում:
Խաղարկության ամբողջ ընթացքը ցուցադրվեց առցանց եղանակով՝ բանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում: Հաղթող ճանաչված մասնակիցները ազատվեցին ապառիկ առևտրի վարկավորման պայմանագրով սահմանված պարտավորություններից:
Շահած հաճախորդներն են
- Նարեկ Ղամբարյան
- Սիրանուշ Սահակյան
- Վահան Սոլոմոնյան
- Տիգրան Ստեփանյան
- Գրիգոր Մարգարյան
- Մարինե Ստեփանյան
- Արտակ Գևորգյան
- Արմեն Սեփխանյան
- Ռազմիկ Գաբրիելյան
- Խիկար Աղամալյան
- Արաքսյա Մխիթարյան
- Հեղնար Պարոնիկյան
- Սիլվա Երկնափեշյան
- Գոհար Սաղաթելյան
- Գայանե Ավետիսյան
- Բելա Բեգլարյան
- Անդրեաս Մուրադյան
- Մեխակ Խալաթյան
- Հենրիետա Հովհաննիսյան
- Իսրաել Պողոսյան