Բաժիններ՝

Քեյթ Մոսի քույրը դարձել է Chanel Eyewear-ի դեմքը

Բրիտանացի գերմոդել Քեյթ Մոսի քույրը՝ 19-ամյա Լոթթի Մոսը, դարձել է Chanel-ի արևապաշտպան ակնոցների և շրջանակների շարքի դեմքը: Աղջիկը մասնակցել է գովազդային արշավին և նկարահանվել հոլովակում: Տեսանյութը հրապարակված է YouTube-ում:

Լոթթիի համար սա ֆրանսիական նորաձեւության տան հետ աշխատելու առաջին փորձն է: Նկարահանումները ղեկավարել է մակնիշի կրեատիվ տնօրեն Կառլ Լագերֆելդը: Մոս-կրտսերի նորաձևության կարիերան ակտիվորեն զարգանում է: Նա արդեն համագործակցել է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են՝ Calvin Klein-ը և Red Valentino-ը, իսկ 2016 թվականի աշնանը դարձել է Bulgari-ի դեմքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728