Բաժիններ՝

«Ես երկու երկիր ունեմ՝ Հայաստանն ու Ֆրանսիան». Շառլ Ազնավուր

Միջազգային ֆրանսիական RFI ռադիոն նյութ է նախապատրաստել այն մասին, թե ում են ցանկանում հայերը տեսնել երկրի հաջորդ ղեկավարի պաշտոնում։ Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի լիազորությունների ժամկետն սպառվում է 2017թ.։
Հարցախույզին մասնակցած հայերի թվում վերոնշյալ հարցին պատասխանել է նաև շանսոնիե Շառլ Ազնավուրը։

«Հայ համայնքի մասին չի կարելի ասել, թե այն ինտեգրված է կամ ձուլված։ Այն ֆրանսիական է։ Մենք ոչ թե Ֆրանսիայի հայեր ենք, այլ ծագումով հայ ֆրանսիացիներ։ Ես երկու երկիր ունեմ՝ Հայաստանն ու Ֆրանսիան։ Միայն մեկ տարբերությամբ՝ ես ավելի լավ եմ խոսում ֆրանսերեն։

Քաղաքականությունն ինձ չի հետաքրքրում, ես դրանով չեմ զբաղվում։ Ես հետաքրքրվում եմ միայն նրանով, թե ինչ է տեղի ունենում իմ երկրում և դա միանգամայն բնական է։ Ես անգամ ճշտում կմտցնեմ՝ իմ երկրներում։ Ես երկուսն ունեմ։ Քաղաքական գործիչներին, նախագահներին տարել եմ Հայաստան։

Ես նրանց չեմ ստիպել, նրանք հաճույքով են գնում։ Եվ ես ուրախ եմ, որ նրանց դուր է գալիս մեր երկիրը՝ եկեղեցիները, խոհանոցը, հյուրընկալությունը»,- ասել է Ազնավուրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս