![](/banners/BeFunky-design.jpg)
Հեղինե Բիշարյանը բացատրություն պահանջեց Սամվել Ալեքսանյանից. «Դո՞ւ ինձ պիտի խանգարես»
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/Bisharyan-Alexanyan.jpg)
Այսօր Ազգային ժողովում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը բացատրություն պահանջեց ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանից:
Երեկ, հիշեցնենք, երբ լրագրողները Ս. Ալեքսանյանին հարցրել էին, թե ինչպես է ռեյտինգայինով առաջադրվում այն նույն ընտրատարածքում, որտեղ իր «քույրը»` Հեղինե Բիշարյանն է առաջադրվելու, նահակադարձել էր, թե «իմ քուրը թող իմ դեմ չդնի»:
«Ես արդեն երեք անգամ Շենգավիթում առաջադրված թեկնածու եմ: Դո՞ւ ինձ պիտի ասես` առաջադրվե՞մ, թե՞ չէ, դո՞ւ ինձ պիտի խանգարես»,- Ալեքսանյանին վրդովված դիմեց Բիշարյանը:
Ս. Ալեքսանյանը հանկարծակիի եկավ և փորձեց մեղքը լրագրողների վրա գցել, թե սխալ են գրել, և անմիջապես հավելեց. «Դու կարաս առաջադրվես»: