ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում և Կոտայքի ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 5-ին, ժամը 07.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ փետրվարի 05-ին, տեղական ժամանակով ժամը 07.04-ին (Գրինվիչի ժամանակով` 03.04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.440 և արևելյան երկայնության 46.450 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-ԼՂՀ սահմ. գոտի, Գորիս քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:
Սերենա Ուիլյամսը հաղթել է ամսվա լավագույն թենիսիստուհու համար կատարված քվեարկությունում՝ հավաքելով ձայների 46 տոկոսը:
Դուբայի իշխանությունները փետրվարի 5-ն առանց ավտոմեքենաների օր են հայտարարել:
Bat Bot-ը կարող է նմանակել չղջիկների թռիչքաձեւը, այդ թվում՝ սավառնել և վայրասլաց թռիչք կատարել: Դրա թևերի բացվածքը 50 սանտիմետր է, իսկ քաշը՝ շուրջ 93 գրամ: Ռոբոտը ստեղծողների խոսքով՝ Bat Bot-ը շատ ավելի անվտանգ է քվադրոկոպտերից և կարող է շատ ավելի բարդ գործողություններ կատարել:
Ճապոնացիները ներկայացրել են դեռ 2015 թվականին ներկայացված Digno Rafre հեռախոսի նոր տարբերակը, որը շատ հանգիստ կարելի է լվանալ տաք ջրում և փրփուրում: Մեր սմարթֆոնները կլանում են մեծ քանակությամբ փոշի և մանրէներ, ինչը կարող է վնասել մեր առողջությանը: Ըստ մի շարք հետազոտությունների՝ պարզ է դարձել, որ հեռախոսը 20 անգամ ավելի կեղտոտ է, քան զուգարանակոնքը:
«Մինչև այն, երբ ես երեխա ունեցա, ես մտածում էի, որ իմ մասին ամեն ինչ գիտեմ: Իմ սրտի սահմանները հետազոտված էին, և ինչքան հիասքանչ էր հասկանալ, որ դա վերջը չէ: Իմ սերը կարող է լինել անսահման». Ումա Թուրման:
Մարմնի լեզուն մեր մասին ավելի շատ բան է պատմում, քան կարծում ենք։ Առաջին բաներից մեկը, որի մարդիկ նկատում են, քայլվածքն է։ Մարդու քայլվածքի կարող է որոշակի փաստեր պատմել նրա բնավորության մասին։
Շատերին է ծանոթ կոպերի կծկումները։ Այն մեծ անհանգստության պատճառ չպետք է դառնա, սակայն կան դեպքեր, երբ այն վկայում է առողջության հետ կապված խնդիրների առկայության մասին։ Հիմնականում կոպերի կծկումը կապում են սթրեսի և հոգնածության, ինպես նաև կոֆեինի, ծխախոտի և ալկոհոլի շատ օգտագործման հետ։ Այս երևույթը կարող է առաջանալ նաև աչքերի չորության, դրանց գերլարվածության, ալերգիաների պատճառով։
Շինարարության ոլորտի անկումն արդեն այնքան սովորական է դարձել, որ այդ մասին արդեն գրեթե չենք էլ խոսում։ Տնտեսության երբեմնի շարժիչ ուժը 2009 թվականից ի վեր սկսեց գահավիժել, և այդ պրոցեսը շարունակվում է նաև այժմ։