Բաժիններ՝

«Իմ սերը կարող է լինել անսահման». 15 արտահայտություններ այն մասին, թե ինչ է նշանակում՝ լինել մայր

1. «Միակ սերը, որին ես հավատում եմ, դա մոր սերն է իր երեխայի հանդեպ». Կարլ Լագերֆելդ

2. «Մինչև այն, երբ ես երեխա ունեցա, ես մտածում էի, որ իմ մասին ամեն ինչ գիտեմ: Իմ սրտի սահմանները հետազոտված էին, և ինչքան հիասքանչ էր հասկանալ, որ դա վերջը չէ: Իմ սերը կարող է լինել անսահման». Ումա Թուրման

3. «Ես մայր եմ, իսկ մայրը երբեք միայնակ չի լինում». Կատրին Դընյով

4. «Արցունքների համար լավագույն տեղը մայրիկի գիրկն է». Ջոդի Պիկոլտ

5. «Շնորհակալություն, մայրիկ, որ սովորեցրել ես ինձ երազել». Ջարեդ Լետո

6. «Մայրը միշտ պետք է մտածի 2 անգամ. առաջին հերթին՝ երեխայի համար, հետո նոր՝ իր համար». Սոֆի Լորեն

7. «Իմ մայրը միակ մարդն է, ում ես կարող եմ նվիրել ադամանդներով զարդեր». Լեոնարդո Դի Կապրիո

8. «Մայրությունն ինձ աշխարհի հանդեպ ավելի բաց է դարձրել: Ես սկսել եմ ավելի քիչ դատել մարդկանց և շատ խիստ չեմ նրանց նկատմամբ». Նատալի Փորթման

9. «Մայրությունը շատ ուժեղ է փոխել ինձ: Ես հասկացել եմ, որ հիմա չեմ կարող ինձ թույլ տալ զբաղվել ինքնաոչնչացմամբ». Անջելինա Ջոլի

10. «Մայրությունը հոյակապ է և կախարդական, բայց շատ ձանձրացնող». Սքարլեթ Յոհանսոն

11. «Մայրիկն Աստծո անունն է՝ երեխաների շուրթերին և սրտում». Ուիլյամ Թեքերեյ

12. «Իսկական մայրությունը տղամարդկություն է». Մարինա Ցվետաևա

13. «Կենսաբանությունը վերջինն է նրանից, ինչը կնոջը մայր է դարձնում». Օփրա Ուինֆրի

14. «Եթե տղամարդիկ ստիպված լինեին ծննդաբերել, նրանցից ոչ ոք 1 երեխայից ավելի չէր ունենա». Լեդի Դի

15. «Կարևոր չէ, թե դուք քանի տարեկան եք և ինչի եք հասել. միևնույն է, ձեզ մայր է պետք». Քեյթ Ուինսլեթ

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս