Բաժիններ՝

Ինչ հիվանդությունների մասին է վկայում կոպերի կծկումը

Շատերին է ծանոթ կոպերի կծկումները։ Budetezdoroy.ru կայքը գրում է, որ այն մեծ անհանգստության պատճառ չպետք է դառնա, սակայն կան դեպքեր, երբ այն վկայում է առողջության հետ կապված խնդիրների առկայության մասին։ Հիմնականում կոպերի կծկումը կապում են սթրեսի և հոգնածության, ինպես նաև կոֆեինի, ծխախոտի և ալկոհոլի շատ օգտագործման հետ։ Այս երևույթը կարող է առաջանալ նաև աչքերի չորության, դրանց գերլարվածության, ալերգիաների պատճառով։

Մյուս կողմից լինում են դեպքեր, երբ կոպերի կծկումը կարող է առաջանալ նյարդային խանգարումների հետևանքով, այդ թվում՝ բլեֆարոսպազմի, ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի։ Առաջին խանգարումը, որն առավել տարածված է կանանց շրջանում, զարգանում է հասուն տարիքում։ Ժամանակին օգնություն ստանալու պարագայում այն կարող է որոշ լուրջ հետևանքների հանգեցնել։

Հարկավոր է դիմել ակնաբույժի օգնության, եթե նկատվում եք հետևյալ նշանները.

• կծկումները մեկ շաբաթից ավելի են տևում
• հանգեցնում են աչքերի ամբողջական փակման
• աչքերն այտուցվում են, կարմրում
• վերին կոպը սկսում է իջնել։

Ժամանակին մասնագետի օգնությանը դիմելը հնարավորություն կտա բացառել նևրոլոգիական հիվանդության առկայությունը։ Իսկ եթե խնդրի առաջացման պատճառն այսպիսի հիվանդությունները չեն, ապա պետք է փորձել ազատվել խնդրից՝ սթրեսից ազատվելու և կոֆեինի օգտագործումը սահմանափակելու միջոցով։

Նյութը հրապարակման պատրաստեց 168-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս