
Սերենա Ուիլյամսը հունվարի լավագույն թենիսիստուհին է, Վանդեվագեն՝ ամսվա հայտնությունը

WTA-ն նշել է հունվարի լավագույն թենիսիստուհիներին:
Սերենա Ուիլյամսը հաղթել է ամսվա լավագույն թենիսիստուհու համար կատարված քվեարկությունում՝ հավաքելով ձայների 46 տոկոսը: Ամերիկուհին առաջ է անցել իր քրոջից՝ Վինուսից, ով ստացել է ձայների 42 տոկոսը: Ուիլյամս քույրերը հաղթանակի համար իրար մեջ խաղարկեցին Australian Open-ի եզրափակիչը:
Հունվարին լավագույն առաջընթացն ունեցավ մեկ այլ ամերիկուհի՝ Կոկո Վանդեվագեն, ով հասավ Australian Open-ի կիսաեզրափակիչ: Վանդեվագեն հավաքեց ձայների 50 տոկոսը՝ առաջ անցնելով բելգիացի թենիսիստուհի Էլիզա Մերտենեսից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը