
Բաքվում ահաբեկչություններ նախապատրաստող զինյալներ են ոչնչացվել

Բաքվում ահաբեկչություններ նախապատրաստող զինյալներ են վնասազերծվել, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնին։
Նշվում է, որ Ադրբեջանի սահմաններից դուրս գործող ահաբեկչական կազմակերպությունը ձեռք է բերել պայթուցիկ նյութեր ու զենք, պլանավորել է իրականացնել երկրում ահաբեկչական հարձակումներ։
Հաղորդվում է, որ կասկածյալներին ձերբակալելու միջոցառումները ձեռնարկվել են հունվարի 31-ին։
Հատուկ գործողության ընթացքում 5 գրոհայինները զինված դիմադրություն են ցույց տվել, ինչի հետևանքով նրանցից 4-ն սպանվել է, 1-ը՝ ձերբակալվել։
Ներկայումս իրականացվում են որոնողա-քննչական միջոցառումներ։