Միակ մթերքը, որը միաժամանակ ոչնչացնում է վիրուսը, սունկը և մանրէները

Ակնամոմը (մեղվասոսինձ) գորշ կանաչավուն, դառը, անուշահոտ, մածուցիկ նյութ է։ Ակնամոմով մեղուները փակում են փեթակի ճեղքերն ու անցքերը, աշնանը փոքրացնում արկանոցը (թռիչքի անցքը)՝ ցրտից պաշտպանվելու համար։ Ակնամոմը պարունակում է 50 % խեժ և բալասան, 35 % մոմ, 10 % եթերային յուղ, 5 % ծաղկափոշի։

Ակնամոմի թուրմի բժշկական հատկությունները

Ներքին կիրառման ժամանակ ակնամոմի թուրմը նպաստում է իմունիտետի պնդացմանը, հանում է բորբոքային պրոցեսները, գործում է որպես հակաօքսիդանտ: Արտաքին կիրառման ժամանակ գործողությունների շրջանակն ավելի լայն է. վարակազերծում և բուժում է վերքերը, վերականգնում է մաշկը, ցավազրկում է, ոչնչացնում է սունկը:

Բժիշկներն այս միջոցը նշանակում են շատ տարբեր վիճակների և հիվանդությունների ժամանակ. նշկաբորբի, ֆարինգիտի, սինուսիտի, ականջաբորբի, շնչափողաբորբի, բրոնխաբորբի, թոքաբորբի բուժման համար, վիրուսային ինֆեկցիայի ոչնչացման համար, բարդ ստոմատոլոգիական պաթոլոգիաների ժամանակ և այլն:

Ավելի հաճախ կիրառվում է ակնամոմի 10 տոկոսանոց թուրմը:

Ինչպես կիրառել ակնամոմի թուրմը

1. Ֆարինգիտի և նշկաբորբի ժամանակ ողողել կոկորդը 1/10 հարաբերությամբ ֆիզլուծույթով նոսրացրած թուրմով:

2. Նույնպիսի խառնուրդով պետք է ողողել բերանի խոռոչը ստոմատոլոգիական հիվանդությունների ժամանակ:

3. Հայմորիտի և սինուսիտի ժամանակ լվանալ քիթը նույն խառնուրդով:

4. Ինհալացիան ակնամոմի թուրմով (1 կաթիլ թուրմը 5 մլ ֆիզլուծույթով) կիրառում են շնչուղիների հիվանդությունների ժամանակ:

5. Որպես պնդացնող միջոց. թուրմի 15-20 կաթիլը լուծել կաթի մեջ և խմել սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ:

6. Ստամոքսային հիվանդությունների բուժման համար պետք է 15-20 կաթիլ թուրմը լցնել 100 մլ տաք ջրի մեջ և խմել սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ:

7. Մաշկի վնասվածքները ոտնաթաթերի և եղունգների սնկային վարակները, մազերի թեփը բուժվում են ակնամոմի թուրմի վիրակապերով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս