Բաժիններ՝

Սիրո՞ւմ եք քնել ցերեկային ժամերին. կարդացեք սա

Ժամանակակից կենսակերպը մարդկանց հիմնականում թույլ չի տալիս քնել ցերեկային ժամերին։ likeni.info կայքը գրում է, որ, եթե ժամանակ գտնեք ցերեկային ժամերին քնելու համար, կարող եք զգալիորեն լավացնել կյանքը։

Ցերեկային քունը կարող է լավացնել տրամադրությունը։ Սերոտոնին հորմոնը, որը պատասխանատու է երջանկության զգացման համար, մեծ քանակով արտադրվում է, երբ քնած եք։ Այդ պատճառով էլ ցերեկային քունը մեծացնում է դրա արտադրությունը, ինչը ձեզ թույլ է տալիս ավելի հանգիստ և ինքնավստահ զգալ։

Ցերեկային քունը լավացնում է ստացված տեղեկատվությունը կառավարելու կարողությունը։ Հետազոտություններից մեկի ընթացքում պարզվել է, որ մարդու արտադրողականությունը նվազում է, երբ ուղեղն առանց դադարի է աշխատում։ Երբ հետազոտության մասնակիցներին հնարավորություն էին տալիս 30 րոպեով քնել, արտադրողականությունը զգալիորեն բարձրանում էր։

Ցերեկային քունը կարող է բարձրացնել զգոնությունը։ ՆԱՍԱ-ի հետազոտությունները ցույց են տվել, որ 40 րոպե քնած մարդկանց զգոնությունը բարձրանում էր 100 տոկոսով։ Ցերեկային քնի արդյունքը կարող է համեմատվել 200 միլիգրամ սուրճի ազդեցության հետ։

Կարդացեք նաև

Ցերեկային քունը կարող է նկատելիորեն բարձրացնել ստեղծագործականությունը։ Սա կարող է կապված լինել զգացմունքների սրման հետ, որոնք հայտնվում են լավ հանգստացած մարդու մոտ։

Լավ հանգիստը նպաստում է հիշողության լավացմանը։ Օպերատիվ հիշողությունն ավելի լավ է, եթե լավ հանգստացել եք։ Ցերեկային քունը կօգնի լավացնել հիշողությունը։

Ցերեկային քունը կօգնի սրել զգայարանները։ Կարճ ցերեկային քունը կարող է օգնել պահպանել հոտ, համ զգալու, տեսնելու, լսելու կարողությունները։

Ցերեկային քունն օգնում է կարգավորել ֆիզիոլոգիական առողջությունը։ Վատ քնող մարդկանց օրգանիզմում մեծանում է կորտիզոլի մակարդակը։ Այս հորմոնը կապված է սթրեսի հետ, և դրա շատ բարձր մակարդակը կարող է հանգեցնել իմունային համակարգի վնասման և կամ այլ, օրգանիզմին անհրաժեշտ հորմոնների մակարդակի նվազեցման։ Քունն օգնում է ակտիվացնել հորմոնների արտադրությունը, որոնք հակազդում են այս հորմոնին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս