Ինչպես եփել մասալա-թեյը. տիբեթական կախարդական ըմպելիքի պատրաստման գաղտնիքները
Մասալա-թեյը Տիբեթի, Նեպալի, Հնդկաստանի, Պակիստանի բնակիչների ավանդական ըմպելիքն է, որը պատրաստում են կաթից, սև թեյից և համեմունքներից: «Մասալա» բառը թարգմանաբար նշանակում է «Համեմունքների խառնուրդ»: Հենց համեմունքներն են այս ըմպելիքին օժտում յուրահատուկ հատկություններով: Օրինակ, հիլը նպաստում է օրգանիզմից թույների հեռացմանը, դարչինը և կոճապղպեղը ամրացնում են իմունիտետը, իսկ մեխակը ցավազրկող հատկություն ունի:
Ընդհանուր առմամբ, մասալա-թեյը կոմպլեկսային միջոց է, որը գերազանց տաքացնում է, բարձրացնում է օրգանիզմի տոնուսը, մաքրում է արյունը և նպաստում է նյարդային համակարգի ամրացմանը: Իսկ այ համը և բույրը դժվար է նկարագրել. իսկական արևելյան կախարդանք:
Ինչպես պատրաստել մասալա-թեյը
Հիմնական բաղադրիչները.
1. Կաթ – 400 մլ
2. Ջուր – 100 մլ
3. Սև թեյ – 2 ճ/գ
4. Շաքարավազ – 2 ճ/գ
5. Համեմունքներ
Համեմունքներ մասալա-թեյի համար.
1. Աղացած դարչին – 1 թ/գ
2. Աղացած հիլ – 0.5 թ/գ
3. Սև հատիկավոր պղպեղ – 5 հատ
4. Թարմ կոճապղպեղի արմատ – 3 սմ
5. Մեխակ – 4 հատիկ
Պատրաստման եղանակը
1. Առաջին հերթին պետք է պատրաստել մասալան. աղալ բոլոր համեմունքները, քերել կոճապղպեղը:
2. Եռացնել ջուրը, ավելացնել շաքարավազը, թեյի թուրմը, համեմունքները, կոճապղպեղը և եռացնել մի քանի վայրկյան:
3. Ավելացնել կաթը: Այն պետք է լինի սենյակային ջերմաստիճանի:
4. Կաթը թեյի հետ հասցնել եռման աստիճանկի: Մասալա-թեյը քամել և տեղափոխել տաքացրած թեյնիկի մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը