Ընդամենը մի քանի բաղադրիչ, և կվերադարձնեք իրերի սպիտակ տեսքը
Ցավոք սրտի, մի քանի անգամ լվանալուց հետո սպիտակ իրերը կորցնում են իրենց գույնը։ Marketium.ru կայքը ներկայացրել է մի քանի միջոց, որոնք կօգնեն իրերին վերադարձնել սպիտակ գույնը։
1.Կեղևներ. հարկավոր է.
- 5 կիտրոնի, նարնջի, մանդարինի կեղև
- 2 լիտր ջուր
- 2 ճաշի գդալ ջրածի պերօքսիդ։
Կեղևը եռացրեք ջրում, սառեցրեք խառնուրդը։ Ավելացրեք ջրածնի պերօքսիդը, սպիտակեղենը դրեք խառնուրդի մեջ և պահեք 2 ժամ։
2. Կիտրոնի հյութ։ Կիտրոնով խառնուրդը կհեռացնի ոչ միայն յուղի և քրտինքի հետքերը, այլև կվերադարձնի իրերի գույնը։ Հարկավոր է.
- 250 մլ կիտրոնի հյութ
- 2 լիտր ջուր։
Ջուրը եռացրեք, ավելացրեք կիտրոնի հյութը։ Սառեցրեք ջուրը մինչև 30 աստիճան, դրանում դրեք իրերը, որոնք հարկավոր է սպիտակեցնել։ Իրերը թողեք 1.5-2 ժամ։
3. Քացախ։ Հարկավոր է.
- 250 մլ քացախ
- 2 լիտր տաք ջուր։
Խառնեք բոլոր բաղադրիչները և իրերն ամբողջ գիշեր թողեք դրա մեջ։ Սովորականի նման լվացեք իրերը։
4. Աղ։ Կիտրոնի և աղի համադրությունը ևս կօգնի ձեզ իրերը սպիտակեցնելու գործում։ Հարկավոր է.
- 1 ճաշի գդալ աղ
- մեկ կիտրոնի հյութ։
Աղը խառնք կիտրոնի հյութի հետ։ Ստացված խառուրդը քսեք կեղտոտ հատվածներին։ Թողեք կես ժամ, սովորականի նման լվացեք իրերը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը