
«Լիվերպուլը» բանակցություններ է սկսել «Մանչեսթեր Սիթիի» հետ Ջո Հարթի տրանսֆերի վերաբերյալ

«Լիվերպուլը» բանակցություններ է սկսել «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ ամռանը դարպասապահ Ջո Հարթին ձեռք բերելու հնարավորության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի սկզբից Հարթը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Տորինոյի» կազմում,սակայն, ինչպես հաղորդում է Metro-ն, իտալական ակումբն արդեն համակերպվել է այն բանի հետ, որ 2017թ. ամռանը նրանք ստիպված են լինելու բաժանվել:
Հարթի պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» հետ լրանում է 2017թ. ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը «Տորինոյի» կազմում անցկացրել է 16 հանդիպում և բաց է թողել 23 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը