Ճապոնացի գիտնականներն առաջին անգամ ցողունային բջիջներից լիովին գործող աղի են աճեցրել
Մի խումբ ճապոնացի գիտնականների առաջին անգամ հաջողվել Է լիովին գործող աղի աճեցնել մարդու սաղմնային ցողունային բջիջներից: Այս մասին հայտնել Է Մանկական առողջության եւ զարգաման ազգային կենտրոնը:
Նշվում Է, որ կենտրոնի հետազոտական խումբը՝ դրա տնօրեն Հիդենորի Ակուցուի գլխավորությամբ, օգտագործել Է երեք տեսակի հատուկ սպիտակուցներ, իսկ շուրջ մեկ սանտիմետր երկարությամբ աղին ձեւավորվում Է մոտավորապես մեկ – երկու ամսում:
Գիտնականների կարծիքով՝ այս գիտական ճեղքումը հեռանկարում կարող Է օգնել դժվար բուժվող հիվանդությունների, մասնավորապես, Քրոնի հիվանդության դեմ պայքարում:
Ինչպես եւ իսկական աղին, ցողունային բջիջներից աճեցված աղին կարող Է կլանել մարսված սնունդը, ինչպես նաեւ ներծծել պրոտեինները եւ ջուրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: