
Չինաստանում տղամարդը դանակով հարձակվել է մանկապարտեզի վրա. 11 երեխա տուժել է

Չինաստանում անհայտ անձը մտել է Պինսյան քաղաքում գտնվող մանկապարտեզ և դանակով հարձակվել երեխաների վրա։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով երկրի կենտրոնական հեռուստաընկերությանը։ Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15։30-ի սահմաններում։
Հարձակման արդյունքում հաստատության 11 սան ստացել է վիրավորում և հոսպիտալացվել։ Ոստիկանության տվյալներով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Անհայտ անձը, ով մտել է մանկապարտեզի տարածք, ձերբակալված է։ 41-ամյա տղամարդու արարքի դրդապատճառների մասին ոչինչ հայտնի չէ։