
Գրիզմանը ճանաչվել է տարվա լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը France Football-ի կողմից ճանաչվել է 2016 թվականի լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ: Քվեարկության ընթացքում Գրիզմանը առաջ է անցել ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Բլեզ Մաթյուիդիից՝ դառնալով France Football մրցանակի 59-րդ հաղթողը:
Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականի հետ հասավ Եվրո-2016-ի եզրափակիչ:
Գրիզմանը ճանաչվել է Եվրո-2016-ի լավագույն ֆուտբոլիստ, չնայած նրան, որ եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը պարտվել է Պուտուգալիայի ընտրանուն: Եվրոպայի առաջնությունում 25-ամյա ֆուտբոլիստը դարձել էր 7 գոլի հեղինակ ու դարձել լավագույն ռմբարկու: «Ոսկե գնդակ»-ի համար քվեարկությունում Գրիզմանը զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը՝ պարտվելով Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը