Բաժիններ՝

Պուտինին զեկուցվել է Անկարայում ՌԴ դեսպանի վրա հարձակման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցվել է Անկարայում ՌԴ դեսպանի վրա հարձակման մասին: Ինչպես փոխանցում է «Ռիա­նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Նախագահին զեկուցվել է, տեղեկատվությունը ճշտվում է: Պուտինը տեղի ունեցածի առնչությամբ մտադիր է լսել արտգործնախարարին և հատուկ ծառայությունների ղեկավարներին»,-­ ասել է Պեսկովը:

Անկարայում զինված անձը հարձակում է գործել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի վրա:

Դեսպանը ծանր վիրավոր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031