«Անարդյունավետ կառավարումը, ներդրումներ ներգրավելու անկարողությունը, կոռուպցիան Ղարաբաղյան խնդրի վրա դուրս գրելը տեղին չէ». Միքայել Մելքումյան

«Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն իր գծին հավատարիմ է եղել, նույնը՝ ինչ արտահայտել է 1997-98թթ.»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսելով ՀԱԿ համագումարում ՀԱԿ նախագահի ելույթի մասին։

Ընդունելով Լ.Տեր-Պետրոսյանի կարծիք հայտնելու իրավունքը՝ Մ.Մելքումյանը նշեց, որ ինքն այլ կարծիքի է. «Ես գտնում եմ, որ փոխզիջումներ, իհարկե, պետք է լինեն, բայց անհայտ ճակատագրով փոխզիջումներ չեն կարող լինել, որովհետև Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն իրականացնում է ապակառուցողական քաղաքականություն, և բանակցային գործընթացի սեղանի շուրջ նստելն է անիմաստ, որովհետև Ալիևը դեմ է շփման գծի երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմի մեխանիզմների ներդրմանը: Ինչի՞ շուրջ բանակցես»:

Մ.Մելքումյանի կարծիքով՝ անարդյունավետ կառավարումը, ներդրումներ ներգրավելու անկարողությունը, կոռուպցիան և այլ տնտեսական խնդիրները Ղարաբաղյան խնդրի վրա դուրս գրելը տեղին չէ. «Այսինքն՝ վատ կառավարումը, ներդրումային անբարենպաստ երկիր լինելը չի կարող մնալ Ղարաբաղի վրա: Ի դեպ՝ ճգնաժամային 2009-10 թվերին որևէ մեկը նման միտք չէր հայտնում, ճգնաժամի ժամանակ ակտուալ չէր այդ հարցը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս