 
                        «Ռեալը» 2016թ. ավելի շատ տիտղոս է նվաճել, քան պարտություն է կրել
 
                                    Եթե Մեսսին այս մոլորակից չէ, ապա այս տղանե՞րը որտեղից են:
«Ռեալը» 2016թ. հաղթանակներ է տարել Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթում և ակումբային աշխարհի առաջնությունում: Ընդհանուր հաշվով, «Ռեալը» Զինեդին Զիդանի գլխավորությամբ նվաճել է 3 տիտղոս. դա ավելի շատ է, քան 2016թ. մադրիդցիների կրած պարտությունները: Դրանք եղել են ընդամենը 2-ը. ապրիլի 6-ին՝ «Վոլֆսբուրգից» (0:2) Չեմպիոնների լիգայում, և փետրվարի 27-ին՝ «Ատլետիկոյից» (0:1):
«Ռեալն» ակումբային աշխարհի առաջնության եզրափակչում 4:2 հաշվով հաղթեց «Կասիմա Անտլերսին»:
Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ «Ոսկե գնդակի» քառակի մրցանակակիր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        