Բաժիններ՝

Ամերիկյան շոուում նմանակել են Պուտինի եւ Թրամփի հանդիպումը

Saturday Night Live կատակերգական շոուի նոր թողարկման մեջ սքեթչ են ցուցադրել Սուրբ Ծննդի նախօրեին ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի  հանդիպման վերաբերյալ: Տեսահոլովակը հրապարակվել է հաղորդման YouTube-ալիքում եւ մեկ օրում հավաքել է գրեթե երկու միլիոն դիտում:

Ըստ սյուժեի՝ Պուտինը՝ դերասան Բեք Բենետի կատարմամբ,  մուտք է գործում  Թրամփի առանձնասենյակ, որի դերը կատարել է Ալեք Բոլդուինը, նվերների պարկով եւ նրան է նվիրում տիկնիկ՝ գաղտնի հսկման գործառույթով:

Դրանից հետո նրանց է միանում Թրամփի կողմից պետքարտուղարի պաշտոնին առաջադրված Ռեքս Թիլերսոնը` ExxonMobil-ի նախկին ղեկավարը (նրա դերը կատարում է դերասան Ջոն Գուդմանը), որը ջերմորեն ողջունում է Պուտինին եւ նրա հետ քննարկում նավթարդյունահանման հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031