«Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է լուծել իր անձնական խնդիրները». Հրանտ Մելիք- Շահնազարյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` Արցախյան հիմնահարցի վերաբերյալ առաջարկած լուծումը տանելու է դեպի բացահայտ պարտության: «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած Հայ ազգային կոնգրես կուսակցության համագումարին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազար յանը:

«Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում է ցույց տալ, որ 1998 թվականին անարդար է իշխանությունից գնացել: Այս առաջարկով նա իր անձնական խնդիրն է փորձում լուծել, այլ ոչ թե պետության համար քաղաքական խնդիր»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը կարծիքով՝ ինչպես 1998 թվականին, այնպես էլ ներկայումս Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած լուծումն անընդունելի է: «Ադրբեջանի հետ գնալ զիջումների` փոխարենը ոչինչ չստանալով, անընդունելի է և չի կարող կենսունակություն ունենալ»,- նշեց Մելիք-Շահնազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031