
Ընդամենը 60 վայրկյան՝ մեջքի ցավից ազատվելու համար

Մեջքի ցավը մերօրյա ամենահաճախ հանդիպող խնդիրներից մեկն է։ Interesbook.ru կայքը գրում է, որ ժամանակակից կյանքի ռիթմը հնարավորություն չի տալիս ժամանակ հատկացնել առողջությանը։ Համակարգչի առաջ երկար ժամանակ նստելը հանգեցնում է նրան, որ մեջքի ցավ սկսում են ունենալ ցանկացած տարիքի անձինք։ Գոյություն ունի պարզ վարժություն, որը կատարելու համար անհրաժեշտ է ընդամենը 60 վայրկյան։ Այն կատարեք քնելուց առաջ և կմոռանաք ցավի մասին։
1. Պառկեք փորի վրա։
2. Դանդաղ բարձրացրեք մարմնի վերին հատվածը՝ հենվելով արմունկների վրա։ Բարձրացրեք գլուխը, այս դիրքում մնացեք 8 վայրկյան։
3. Ընդունեք նախնական դիրքը։
4. Կրկնեք վարժությունը ևս մեկ անգամ։
5. Պառկեք մեջքի վրա, խաչեք ծնկները։
6. Բարձրացրեք հետույքը, այս դիրքով մնացեք 8 վայրկյան։ Վերադարձեք նախնական դիրքին։
7. Խաչեք ծնկները և բռնեք դրանք ձեռքերով։
8. Ոտքերը մոտեցրեք կրծքավանդակին, այս դիրքում մնացեք 8 վայրկյան։
9. Վերադարձեք նախնական դիրքին, կրկնեք վարժությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը