Բաժիններ՝

Հայտնի են դարձել Nokia-ի ապագա ֆլագմանի բնութագրերը

Համացանցում հայտնվել են Nokia-ի ապագա առաջատարի բնութագրերը, որը կներկայացվի Բարսելոնի MWC 2017 ցուցահանդեսում: Սմարթֆոնը կթողարկվի երկու տարբերակով եւ կստանա թոփային բնութագրեր: Այդ մասին գրել է International Business Times-ը:

Աղբյուրի տվյալներով՝ սարքերը կթողարկվեն 5,2- եւ 5,5-դյույմանոց դիսփլեյներով եւ 2K (2560×1440) լուծաչափով: Կորպուսը պատրաստված կլինի մետաղից եւ պաշտանված կլինի ջուրն ընկնելուց եւ փոշուց: Տարբերակիչ առանձնահատկությունը կդառնա հիմնական խցիկի Carl Zeiss օպտիկան: Արտադրողականության համար պատասխանատու կլինի Qualcomm Snapdragon 820 քառամիջուկ պրոցեսորը:

Նաեւ, չհաստատված տվյալներով՝ ընկերությունը կհայտարարի Nokia D1C մյուս սմարթֆոնի մասին: Այն կստանա 5,5-դյույմանոց էկրան՝ Full HD-ով, Snapdragon 430 ութմիջուկանոց պրոցեսոր եւ երեք գիգաբայթ օպերատիվ հիշողություն:

Գործարքի պայմանների համաձայն՝ որն ընկերությունը 2013 թվականին Microsoft-ի հետ կնքել է հեռախոսների արտադրության գործարարությունը վաճառելիս, Nokia-ն չի կարող սմարթֆոններ թողարկել 2016 թվականի IV եռամսյակից շուտ: Նաեւ Nokia-ն զրկվել է մինչեւ 2024 թվականը շարժական հեռախոսներում իր առեւտրանշը զետեղելու իրավունքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս