
Առավոտը լավ սկսելու հզոր միջոց

Լավագույն առավոտները սկսվում են կոճապղպեղի, կիտրոնի և քրքումի հզոր խառնուրդով: Ինչո՞ւ է այս ըմպելիքն այսքան հզոր:
Դիտարկենք բոլոր բաղադրիչներն առանձին:
Կիտրոնը լավացնում է ստամոքսաղիքային տրակտը և խթանում է նյութափոխանակությունը: Կոճապղպեղն ունի հզոր հակաբորբոքային, հակատարիքային հատկանիշներ և կարող է այրել մի քանի ավելորդ կիլոգրամները: Քրքումը, իր հերթին՝ հզոր համեմունք է, որը կարող է այրել ճարպերը, կանխարգելել ԴՆԹ-ի խախտումներն ու ունի հակատարիքային ազդեցություն:
Հզոր խառնուրդի բաղադրությունը
• 3 կիտրոն
• 2 սմ կոճապղպեղ
• 1-2 թ/գ քրքումի փոշի
• 1 բաժակ ջուր
Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ, խառնեք, լցրեք սառույցի ամանի մեջ: Երբ սառույցի կտորները պատրաստ լինեն, լցրեք տոպրակների մեջ և պահեք սառցախցիկում: Ամեն առավոտ սառույցի մեկ կտորը հանեք և լցրեք տաք ջրի մեջ, խառնեք 30 վայրկյան և խմեք: Վայելեք այս հզոր էներգետիկ ըմպելիքը: Այն էներգիա կհաղորդի ամբողջ օրգանիզմին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը