Մինուս 5 կգ՝ 5 օրվա ընթացքում
Vse-diety.com կայքը գրում է, որ այս համակարգը մշակվել է իտալացիների կողմից։ Հետևելով այս դիետային՝ ոչ միայն ազատվում եք ավելորդ կիլոգրամներից, այլև օրգանիզմը հագեցնում վիտամիններով։
Դիետայի սկզբունքները։ Այս դիետայի հիմնական պահանջների համաձայն՝ օրվա ընթացքում անհրաժեշտ է օգտագործել 500-700 գրամ ընդեղեն և չրեր։ Դիետայի շարունակականությունը 3-5 օր է։ Այն կախված է արդյունքից, որին ցանկանում եք հասնել։ Եթե դժվարանում եք պահել այն, ընդմիջում արեք և հնարավորության դեպքում կրկին փորձեք կամ ընդհանրապես հրաժարվեք, եթե չի համապատասխանում ձեզ։ Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում օգտագործել չրի 4 և ընդեղենի 2 տեսակ։ Խոսքը բացառապես բնական ընդեղենի մասին է. այն չպետք է լինի աղի։ Իդեալական տարբերակն ընդեղենը բնական վիճակում ձեռք բերելն է, իսկ չիրը՝ ձեր իսկ ձեռքով պատրաստելը։ Չիրը գնելու դեպքում ուշադրություն դարձրեք բաղադրությանը. այն շաքար չպիտի պարունակի։ Հիշեք, որ այս սննդակարգին հետևելու մաքսիմալ ժամկետը 5 օրն է։
Առաջին օր.
- Նախաճաշ. 50 գրամ ծիրանի չիր, 40 գրամ խնձորի չիր, 20 գրամ պիստակ։
- Երկրորդ նախաճաշ. 30 գրամ ծիրանի չիր, 20 գրամ խնձորի չիր, 10 գրամ նուշ։
- Ճաշ։ 70 գրամ ծիրանի չիր, 30 գրամ խնձորի չիր, 20 գրամ պիստակ։
- Կեսօրյա ընդմիջում. 50 գրամ ծիրանի չիր, 30 գրամ խնձորի չիր, 10 գրամ նուշ։
- Ընթրիք։ 50 գրամ ծիրանի չիր, 50 գրամ խնձորի չիր, 20 գրամ պիստակ կամ նուշ։
Երկրորդ օր.
- Նախաճաշ. 50 գրամ չամիչ, 40 գրամ տանձի չիր, 20 գրամ հնդկական ընկույզ։
- Երկրորդ նախաճաշ. 30 գրամ չամիչ, 20 գրամ բանան, 10 գրամ հնդկական ընկույզ։
- Ճաշ։ 70 գրամ չամիչ, 30 գրամ տանձի չիր, 20 գրամ հնդկական ընկույզ։
- Կեսօրյա ընդմիջում. 40 գրամ չամիչ, 30 գրամ բանանի չիր, 10 գրամ հնդկական ընկույզ։
- Ընթրիք։ 60 գրամ չամիչ, 50 գրամ տանձի չիր, 20 գրամ հնդկական ընկույզ։
Երրորդ օր.

Չորրորդ օր

Հինգերորդ օր
- Նախաճաշ. 80 գրամ թուզ, սև սալոր, ծիրանի չիր, 40 գրամ քեշյու։
- Երկրորդ նախաճաշ. 30 գրամ թուզ, սև սալոր, ծիրանի չիր, 20 գրամ քեշյու։
- Ճաշ։ 100 գրամ թուզ, ծիրանի չիր և սև սալոր, 20 գրամ ընդեղեն։
- Կեսօրյա ընդմիջում. 50 գրամ թուզ, սև սալոր և ծիրանի չիր, 20 գրամ ընդեղեն։
- Ընթրիք։ 100 գրամ ծիրանի չիր, թուզ, սև սալոր, 30 գրամ քեշյու։
Ուշադրություն. Դիետան խորհուրդ չի տրվում այն անձանց, ովքեր խնդիրներ ունեն ստամոքս-աղիքային տրակտի հետ, ինչպես նաև նրանց, ովքեր տառապում են շաքարային դիաբետով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը