Եգիպտացորենի մազիկները՝ նիհարելու միջոց
Վաղ թե ուշ բոլոր դիետաները հանգեցնում են օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսի խանգարումների և ավելորդ քաշի վերադարձի: Այս ամենից խուսափելու համար պետք է նախևառաջ կարգավորել սննդակարգը, չափավոր ուտել և ակտիվ կյանք վարել, որոնք անպատճառ կհանգեցնեն ավելորդ քաշի կորստի:
Եգիպտացորենի մազիկները խթանում են լեղու արտազատումը: Հաճախ այս թեփուկներն օգտագործվում են խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդությունների և հեպատիտի բուժման ժամանակ: Եգիպտացորենի թեփուկներն ակտիվացնում են նյութափոխանակության պրոցեսը, հատկապես՝ ածխաթթվի փոխանակությունը:
Եգիտպացորենի մազիկները՝ նիհարելու միջոց
Եգիպտացորենի մազիկները մեծ քանակությամբ պանտոտենաթթուներ են պարունակում, որոնք ակտիվացնում են լիպոլիզ կոչվող գործընթացը, որն արագացնում է նիհարելու պրոցեսը: Թեփուկներից պատրաստված թեյը նվազեցնում է ախորժակը, կանխարգելում է արյան մեջ շաքարի հանկարծակի բարձրացումը, խթանում է ճարպերի այրման գործընթացը և մեզի միջոցով դուրս է բերում ավելորդ ճարպերը:
Հյութի ընդունման օրական չափաբաժինը՝
• 1 թ/գ մանրացրած թեփուկներ
• 250 մլ եռացրած ջուր
Պատրաստման եղանակը
Թեփուկների վրա եռացրած ջուր լցրեք, ծածկեք և թողեք թրմվի 15 րոպե: Ապա խառնուրդը քամեք և սառեցրեք: Օրական 1/3 ճաշի գդալի չափով խմեք այս խառնուրդից ուտելուց 20 րոպե առաջ: Բուժման կուրսը 10-14 օր է, որից հետո 1 շաբաթ դադար տվեք, ապա նորից սկսեք խմել 7օր: Անպայման կնկատեք տարբերությունը: Եգիպտացորենի մազիկներն ունեն միզամուղ ազդեցություն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը