Բաժիններ՝

ԿԲ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալեքս-Գրիգի» 9 փոխանակման կետերի լիցենզիաները

Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 11-ի արտահերթ նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ուժը կորցրած է ճանաչել «ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» ՍՊԸ-ին տրամադրված թիվ 758/4, 758/5, 758/6, 758/8, 758/9, 758/10, 758/11, 758/12, 758/13 արտարժույթի առուվաճառքի լիցենզիաները: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Նշենք, «ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» ընկերությանն է պատկանում Yerevan City սուպերմարկետների ցանցը, այսինքն՝ խոսքը սուպերմարկետներում տեղակայված տարադրամի փոխանակման կետեպի մասին է։

Սակայն պետք չի մտածել, որ ԿԲ-ն Yerevan City-ներին զրկում է փոխանակման կետեր ունենալու հնարավորությունից։ ԿԲ նույն նիստում որոշում է ընդունվել «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ին տրամադր են փոխանակման կետի և փոխանակման կետի նույն քանակությամբ՝ 9 մասնաճյուղերի լիցենզիաներ:

Դատելով անվանումից, «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ»-նույնպես կապված է «ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ»-ի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի հետ։ Այսինքն, տեղի է ունեցել զուտ տեխնիկական բնույթի փոփոխություն՝ «չեյնջերը» այսուհետ կգործեն մեկ այլ ՍՊԸ-ի անվան տակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս