Այս դիմակը բոտոքսի նման արդյունավետ է. արդյունքը կզարմացնի ձեզ
Միջոցը, որն առաջարկվում է ստորև, կարող է բոտոքսի նման արդյունավետ լինել։ Այս մասին գրում է all-4-woman.ru կայքը։
1. Դիմակ կակաոյի փոշով։ 15 գրամ կակաոյի փոշու վրա ավելացրեք տաք կաթ և խառնեք, մինչև ստանաք ապուրանման զանգված։ Դիմակը քսեք մաքուր դեմքին, թողեք 20 րոպե, լվացվեք սառը ջրով։
2. Դիմակ վիտամին C-ով։ Կես բանանը ճզմեք, դրա վրա ավելացրեք մեկ ամպուլա վիտամին C: Կարող եք նաև մի փոքր եթերային յուղ ավելացնել։ Դիմակը մաշկին թողեք 20 րոպե։
3. Կաթնաշոռով դիմակ։ 1 ճաշի գդալ յուղոտ կաթնաշոռը խառնեք 2 ճաշի գդալ թթվասերի և 0.5 թեյի գդալ աղի հետ։ Լավ խառնեք, քսեք դեմքին և պահեք 20 րոպե։ Լվացեք տաք ջրով։ Կաթնաշոռը պարունակում է կալցիում և մագնեզիում, որոնք շատ արժեքավոր նյութեր են։
4. Մեղրամոմով դիմակ։ 1 ճաշի գդալ մեղրամոմը հալեցրեք, խառնեք 1 թեյի գդալ մեղրի և 2 ճաշի գդալ կիտրոնի թամ հյութի հետ։ Քսեք դեմքին։ 10 րոպե անց մաքրեք անձեռոցիկով։ Պրոցեսը կրկնեք ամեն օր։
5. Դիմակ՝ միշտ թարմ մաշկի համար։ 1 թեյի գդալ կաղնու մանրացրած կեղևը խառնեք 1 ճաշի գդալ լայմի և 1 ճաշի գդալ սամիթի և 2 բաժակ եռացրած ջրի հետ։ 2 ժամ անց ավելացրեք կիտրոնի աղ։ Այս միջոցով մաշկը լվացեք ամեն օր։
6. Մերսում՝ դեմքի գույնի լավացման համար։ Եթե ցանկանում եք, որ դեմքը գեղեցիկ տեսք ունենա, մի մոռացեք մերսման մասին։ Սա կլավացնի արյան շրջանառությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը