
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները գումար են հավաքում ինքնաթիռի համար, որը կթռչի «Օլդ Թրաֆֆորդի» վրայով՝ «Մոուրինիո, հեռացիր» պաստառով

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները գումար են հավաքում գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի դեմ ակցիայի համար, ում ղեկավարությամբ թիմը 10 խաղերից հետո Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը: Երկրպագուները մտադիր են պատվիրել ինքնաթիռ, որը մոտակա խաղի ժամանակ կթռչի «Օլդ Թրաֆֆորդի վրայով՝ «Մոուրինիո, հեռացիր» պաստառով:
«Շնորհակալ կլինենք յուրաքանչյուր դրամական նվիրատվության համար»,- ասվում է Թվիթերի հաղորդագրության մեջ:
2 տարի առաջ նման ակցիա կատարեցին «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները թիմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի դեմ, ով ի վերջո հեռացվեց ակումբից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը