Բաժիններ՝

Լևոն Ջուլֆալակյանը դժգոհ է

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը դժգոհ է Հայաստանի առաջնության մասնակիցների քանակից:

«59 կգ քաշային կարգում երիտասարդներ էին, իրենց թերություններով հանդերձ, բայց ես տեսնում եմ նրանց մեջ ներուժ: Իմ կարծիքով, լավ աշխատանքի դեպքում ամեն ինչ ավ կլինի: Դժգոհ եմ 98 կգ քաշային կարգից, քանի որ մասնակիցների քանակը և որակը պակաս է: Ցավալի փաստ է: Սակայն իմ մեծագույն դժգոհությունը մասնակիցների քանակն է: Սա նշանակում է, որ հանրապետության մարզիչները լավ չեն աշխատում: Ինչպես կարող է պատահել, որ հանրապետությունում լինի 160 ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ, սակայն առաջնությանը մասնակցի մոտ 70 ըմբիշ: Սա լուրջ բացթողում է, որի մասին ես պատրաստվում եմ բարձրաձայնել ինչպես ՀԱՕԿ-ում, այնպես էլ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ջուլֆալակյանը:

Խոսելով Հայաստանի առաջնության նպատակահարմարության մասին՝ օլիմպիական չեմպիոնը փաստեց. «Այս առաջնության 80 կգ քաշային չեմպիոն Սարգիս Քոչարյանը և Վարշամ Բորանյանը կնախապատրաստվեն ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությանը: Ուսումնամարզական հավաքով նախապատրաստվելու ենք մյուս տարվա մրցաշարերին»:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 24-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս