
Էնդի Մարեյը հաղթեց Շանհայի մրցաշարը

Բրիտանացի թենիսիստը նվաճեց կարիերայի 41-րդ տիտղոսը:
Եզրափակչում Մարեյը հաղթանակ տարավ իսպանացի թենիսիստ Ռոբերտո Բաուտիստայի նկատմամբ 7:6, 6:1 հաշվով: Խաղը տևեց 1 ժամ 39 րոպե: Մարեյն իրացրեց 4 բրեյք-փոինթ՝ 2 անգամ տանուլ տալով սեփական մատուցումը:
Շանհայի մրցաշարում հաղթելու համար Մարեյը ստացավ 1000 վարկանիշային միավոր և 1.043 մլն դոլար:
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է գրեթե 5.5 մլն դոլար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը