Բաժիններ՝

«Մոուրինիոն Չեմպիոնների լիգան ավելի հաճախ է հաղթել, քան ես այնտեղ խաղացել եմ». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ չի պաշտպանում «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հասցեին հնչած քննադատությունը:
«Ո՞վ է ասել, որ Մոուրինիոն վատ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդում»: 4 մարդ «Լիվերպուլի՞ց»: Դա անհեթեթություն է: Նրանք նոր մարզիչով հաղթեցին առաջին 3 խաղերը:

Մոուրինիոն գիտի, թե ինչ բան է հաջողությունը: Նրան չի անհանգստացնում, թե մարդիկ ինչ են մտածում իր թիմի խաղային ոճի մասին: Նա Չեմպիոնների լիգան ավելի հաճախ է հաղթել, քան ես այնտեղ խաղացել եմ: Ինչպե՞ս ես կարող եմ ասել, թե ով է՝ վերելքի, իսկ ով՝ վայրէջքի վրա:

Եթե մենք պարտվենք «Մանչեսթեր Յունայթեդին», ապա Դուք՝ լրագրողներդ, կլինեք առաջինը, ովքեր կսկսեն հարցեր տալ իմ և իմ ապագայի վերաբերյալ:
Մոուրինիոն մարտիկ է, և նա ուզում է հաղթել այս խաղը: Նրան չի հետաքրքրում, թե ինչ եմ ես մտածում, կամ ինչ են մտածում լրագրողները: Դա «Մանչեսթեր Յունայթեդն» է, նրանք ուժեղ ֆուտբոլիստներ և որակյալ խաղ ունեն»,- հայտարարել է Կլոպը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս