Բաժիններ՝

Ինչպե՞ս վերահսկել հարկային արտոնություն ստացած ձեռնարկություններին

Այսօր կառավարության նիստում տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը ներկայացրեց ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության տրամադրման հերթական հարց: Վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ նախորդ նիստերից մեկում հանձնարարվել էր ՊԵԿ-ի հետ գործիք մշակել` արտոնություն ստացած կազմակերպությունները վերահսկելու համար, և հետաքրքրվեց, թե ի՞նչ է արվել այդ ուղղությամբ:

Էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը, ում պաշտոնավարման ժամանակ տրվել էր այդ հանձնարարությունը, փորձեց պարզաբանել, թե ինչ հիմքով է արտոնություն տրվում ձեռնարկություններին: Սակայն Կ.Կարապետյանն ընդհատեց նրան` ասելով, որ այլ բանի մասին է խոսքը, որ երբ հարկերի վճարման արտոնություն է տրվում, պետք է վերահսկել` քանի աշխատատեղ է ստեղծվում, ինչ արդյունավետություն է ապահովվում և այլն. «Այսինքն` ընդամենը գործիքը, որով այդ հսկողությունը կազմակերպենք»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս