«Սա պատասխան էր թե՛ քառօրյա պատերազմին, թե՛ հուլիսյան դեպքերին, թե՛ մեր տնտեսական ծանր իրավիճակին». Գառնիկ Իսագուլյան

«Կիրակի օրը ԼՂՀ-ում բավականին մեծ ու լուրջ միջոցառում էր. բերքի տոն էր, բայց այդ բերքի տոնի մեջ կարծես թաքնված էր այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք մենք որոնում ենք ու չենք կարողանում գտնել վերջին 25 տարիների ընթացքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։

Նա նշեց, որ կային մի քանի հազար տաղավարներ, որտեղ ԼՂՀ-ի քաղաքացիները ցուցադրում էին իրենց արտադրանքը՝ բացառապես ԼՂՀ-ում արտադրվող. «Ընդամենը 5 տարի առաջ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ սկիզբ դրված այդ միջոցառմանն առաջին տարին մասնակցել են մի քանի մեքենա, եղել է մի քանի տաղավար և ընդամենը մի քանի միլիոն դրամի առևտուր, կիրակի օրը մասնակցում էին մի քանի հազար տաղավար, բազմաթիվ ապրանքատեսակներ և ավելի քան մեկ միլիարդ դրամի առևտուր։ Թե ԼՂՀ նախագահը, թե վարչապետն անգիր գիտեին ամեն տաղավար՝ և՛ այդ քաղաքացուն, և՛ նրա հոգսերը, և՛ ցանկությունները։ Սա պատասխան էր թե՛ քառօրյա պատերազմին, թե՛ հուլիսյան դեպքերին, թե՛ մեր տնտեսական ծանր իրավիճակին»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս