Բաժիններ՝

«Թայսոնը կկորցնի տիտղոսներն այս տարի և կվերադարձնի դրանք 2017 թվականին». Ֆյուրիի մարզիչ

Պիտեր Ֆյուրին՝ Թայսոն Ֆյուրիի հորեղբայրն ու մարզիչը, վստահ է, որ իր խնամարկյալը դեռ չի ասել իր վերջին խոսքը բռնցքամարտում: Պիտեր Ֆյուրին հայտարարել է, որ Թայսոն Ֆյուրիին պետք է զրկել տիտղոսներից, որպեսզի դրանց համար կարողանան պայքարել այլ բռնցքամարտիկներ:

«Հիմա մենք ուրախ կլինենք տալ գոտիները: Այն ժամանակ, երբ Թայսոնն առողջական պատճառներով բացակայում է, տիտղոսները պետք է ազատ լինեն: Թող մնացածը պայքարեն դրանց համար: Մարտին կամ ապրիլին նա կվերադառնա մարզասրահ և կվերականգնի կարիերան»,- ասել է Պիտեր Ֆյուրին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Թայսոն Ֆյուրիի կախվածության մասին, ինչն ամենայն հավանականությամբ՝ կհանգեցնի նրան, որ բրիտանացին զրկվի չեմպիոնական գոտիներից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս