«Ալիևը շատ յուրահատուկ իրավիճակում է հայտնվել». Դավիթ Բաբայան

Ադրբեջանի տնտեսությունը նման է թմրամոլի, այսինք` կախված է միմիայն նավթից: «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նման հայտարարություն արեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: Նրա ներկայացմամբ, վատ տնտեսական պայմանների պատճառով 3-4 միլիոն մարդ դուրս է եկել Ադրբեջանից: Բաբայանի կարծիքով` նավթի գնի տատանումները ուղղակիորեն կաթվածահար կանեն Ադրբեջանի տնտեսությունը: Բացի նավթ գների տատանումներից՝ ըստ Բաբայանի կան նաև այլ գործոններ, ինչի պատճառով Ադրբեջանը հայտնվել է բարդ իրավիճակում: Դրանցից մեկն, օրինակ, Ադրբեջանում անցկացված հանրաքվեն էր, որը ժողովրդի մեջ դժգոհություններ առաջացրեց:

«Ադրբեջանի ժողովուրդը տեսավ, որ այսքան տարիների ընթացում իրեն մոլորեցնում են` պարզապես ալիևյան կլանի հարստությունները կրկնապատկելու համար: Այս վիճակում Ալիևն ինչ-որ կերպ փորձում է շեղել մարդկանց ուշադրությունը` հայությանը որպես արտաքին ամենամեծ թշնամի ցույց տալով: Արտաքին վտանգի գործոնը շահարկելով, ինչ-որ ձևով փոխել հասարակության մեջ եղած դժգոհությունը»,- նշեց Դավիթ Բաբայանը:

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը, անդրադառնալով ադրբեջանական բանակի սպառազինությանը, նշեց, որ վերջինս իր հիմնական ռազմավարությունը կառուցել է նյութատեխնիկական առավելության վրա: Բաբայանը խոստովանեց, որ քանակական առումով Ադրբեջանը հասել է ինչ-որ առավելությունների, սակայն դրանք չեն կարող լինել գերակայություններ: Նրա ներկայացմամբ, նրանց բանակի ծախսերը լավ հնարավորություն են ֆինանսական միջոցները յուրացնելու համար, այսինքն` ավելի շատ գրպանել են, քան հոգացել ծախսերը: «Ալիևը շատ յուրահատուկ իրավիճակում է հայտնվել` հաշվի առնելով, ո Թուրքիայում իրավիճակը նույնպես այնքան էլ կայուն չէ: Այս առումով ալիևյան կլանը հայտնվել է շվար վիճակում»,- շեշտեց Բաբայանը:

Տեսանյութեր

Լրահոս