Բաժիններ՝

ՊԵԿ-­ում oպերատիվ-­հետախուզական միջոցառումների քանակը նվազել է

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը 2016թ. հունվար­-սեպտեմբեր ամիսներին իրականացրել է օպերատիվ­ հետախուզական 1044 միջոցառում` 2015թ.­ի նույն ժամանակահատվածի` 1582­ի համեմատ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ընթացիկ տարվա 9 ամսում օպերատիվ­հետախուզական միջոցառումների թիվը նվազել է 538­ով կամ 34 տոկոսով: Արդյունքում` մեկ միջոցառումով արձանագրված միջին գումարը 2016 թվականին կազմել է 0,6 մլն դրամ, իսկ 2015­-ին` 0,4 մլն դրամ: Այսինքն` միջոցառումների կրճատման արդյունքում` ապահովվել է 1,5 անգամ բարձր
արդյունավետություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս