Բաժիններ՝

Ռուսաստանն աշխարհաքաղաքական խաղ է խաղում «Հյուսիսային հոսք-2»-ի օգնությամբ. FT

«Գազպրոմ» ընկերության «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագիծը կոչված է Ռուսաստանին մերձեցնել Գերմանիայի հետ և պատժել Ուկրաինային, գրում է Financial Times-ի տեսաբան Նիլ Բաքլին։

Ինչպես նշվում է, շատ քիչ համաշխարհային էներգետիկ նախագծեր են այդքան տարաձայնություններ հարուցել, որքան «Հյուսիսային հոսք-2»-ը, որը ռուսական գազն անմիջականորեն կմատակարարի Գերմանիային՝ Բալթիկ ծովի հատակով։

Դրա քննադատները, որոնց թվում՝ ԱՄՆ-ը, Եվրամիության որոշ պաշտոնյաներ, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ, հայտարարում են, որ այն կմեծացնի ռուսական գազից կախվածությունը, կսահմանափակի մրցակցությունն ու կվնասի տարանցող երկրների, ինչպիսիք են Ուկրաինան, Սլովակիան ու Լեհաստանը, տնտեսությանը։

Հեղինակն ընդգծում է, որ նախագծին աջակցում է ոչ միայն Մոսկվան, այլև եվրոպական 5 խոշորագույն ընկերություն՝ գերմանական BASF-ն ու Uniper-ը, ֆրանսիական Engie-ն, ավստրիական OMV-ն ու հոլանդական Royal Dutch Shell-ը։

Բացի այդ՝ այն հավանություն է արժանացել մի շարք գերմանացի քաղաքական գործիչների կողմից, որոնց թվում է, ամենայն հավանականությամբ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Նրանք մատնանշում են, որ նոր գազատարը «կբացառի տարանցման ռիսկերը», այսինքն՝ թույլ կտա ռուսական գազը Եվրոպա հասցնել՝ շրջանցելով Ուկրաինան։

Բացի այդ՝ ըստ նախագծի կողմնակիցների, այն ավելի արդյունավետ կլինի և կավելացնի գազամատակարարումները դեպի Եվրոպայի սիրտը, ինչը շուկան ավելի մրցունակ կդարձնի։
Թվում էր, թե օգոստոսին Լեհաստանը մահացու հարված է հասցրել նախագծին՝ հայտարարելով, թե թույլտվություն չի տա ծրագրի իրականացման համար։

Բաքլիի կարծիքով՝ «Հյուսիսային հոսք-2»-ի, ինչպես նաև «Թուրքական հոսքի» հետ կապված վիճակը ցույց է տալիս, որ «Գազպրոմը» ղեկավարվում է ավելի շատ աշխարհաքաղաքական նկատառումներով, քան կոմերցիոն։

Նա կարծում է, որ ընկերության նպատակներից մեկը Ուկրաինային տարանցիկ երկրի կարգավիճակից զրկելն է մինչև 2019թ., երբ ավարտվում է Կիևի հետ պայմանագրի գործողության ժամկետը։

Դա միանգամայն հնարավոր է՝ հաշվի առնելով անցյալի դեպքերը՝ կապված ռուսական գազի մատակարարման հետ։ Դա Ուկրաինային կզրկի նաև մի քանի միլիարդ դոլարից, որը վերջինս ստանում է որպես ռուսական գազի տարանցման վճար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս