Բաժիններ՝

Ազատվեք փորկապությունից

Փորկապությունը բավական տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ գրեթե բոլորի մոտ՝ անկախ տարիքից և սեռից: Սակայն այս խնդիրը հազվադեպ է ծագում նրանց մոտ, ովքեր հետևում են իրենց սննդակարգին:

Արևմուտքում մարդիկ ավելի հաճախ են առերեսվում այս խնդրին, սակայն հազվադեպ են դիմում բժշկի օգնությանը:

Ինչի՞ց է առաջանում փորկապությունը

  • Քիչ հեղուկի օգտագործումից
  • Սխալ սնվելուց
  • Սննդակարգի հանկարծակի փոփոխությունից
  • Ալկոհոլի չարաշահումից
  • Մարզումների պակասից

Փորկապությունը կարող է հանգեցնել ստամոքսի ցավերի, դեպրեսիայի, սրտխառնոցի, լեթարգիայի:  Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք օգնում են մաքրել աղիներն ու ազատվել փորկապությունից:

Կարդացեք նաև

Դրանք են՝

  • Սալորի հյութ
  • Հաճախակի քայլք
  • Կանոնավոր մարզումներ
  • 1 թ/գ ձիթապտղի յուղ
  • 1 ճ/գ կտավատի սերմերի յուղ
  • Հասարակ յոգուրտ
  • Խատուտիկի թեյ
  • Կոկոսի յուղ
  • Թարմ մրգեր, բանջարեղեններ և մանրաթելերով հարուստ մթերքներ
  • Ալոէ վերայի գել

Փորկապության դեմ ամենաարդյունավետ դեղամիջոցը սալորի հյութն է: Եթե նմանատիպ խնդիրներ ունեք, ապա մի քանի սալորի չիր կերեք, և ամեն ինչ կանցնի:

Ջուրը հաջորդ միջոցն է, որն օգնում է արագ ազատվել փորկապությունից:

Կոկոսի յուղը նույնպես համարվում է սուպեր ուտելիք: Օրական մեկ ճաշի գդալ կոկոսի յուղը կարող է մի շարք առողջական խնդիրներ լուծել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս