Բաժիններ՝

Եվրոպայում ամենախոշոր ակսելերացիոն ծրագրին Հայաստանը կներկայանա լավագույն գաղափարներով

Հայկական 3 ստարտափ թիմեր Էստոնիայում հոկտեմբերի 7-9-ը մասնագետներին կներկայացնեն արևային էներգիայի արտադրության նոր լուծում, ներքին այրման ռոտորային մխոցով աշխատող շարժիչ եւ էկոլոգիապես մաքուր, անվտանգ ու պարզ այլընտրանքային էներգիայի աղբյուր:

Climate Launchpad Հայաստան ծրագրի շրջանակում ընտրված Simple Liquid Batteries, Energy Globe եւ Green Technologies թիմերը կմրցեն տարբեր երկրների ներկայացուցիչների հետ՝ միջազգային հանրության դատին հանձնելով յուրօրինակ գաղափարներ, որոնք ճանաչվել էին լավագույնը 14 հայաստանյան թիմերի շարքում:

Հռիփսիմե Մկրտչյանի գլխավորությամբ «Simple Liquid Batteries» թիմն առաջարկում է էկոլոգիապես անվտանգ, մաքուր և ոչ թունավոր սարքավորում/մարտկոց առօրեական տարատեսակ խնդիրների լուծման նպատակով: Մարտկոցները համեմատաբար քիչ ծախսատար և շարժական են, որոնք աշխատում են գրեթե ցանկացած տեսակի կենցաղային հեղուկով (աղաջուր, թան, քացախ, թեյ, սուրճ, գարեջուր, յոդ, անձրևաջուր, մեզ և այլն): Սարքն աշխատում է պարզ. ընդամենը անհրաժեշտ է ավելացնել հեղուկներից որևէ մեկը, և հասարակ քիմիական անվտանգ ռեակցիաների շնորհիվ հաշված վայրկյանների ընթացքում կարելի է ստանա լ էներգիա։ Մարտկոցների կարևորագույն առանձնահատկություններից են համեմատական փոքր չափերը, դինամիկությունը և բնական պաշարների պահպանումը։

Դավիթ Ղարիբյանի ղեկավարած ‹‹Energy Globe›› թիմը ներկայացնում է տեխնոլոգիական նորարարություն, որն առավելագույնս կլանում է մեծ քանակի արևային էներգիան: Մշակվել է արևային էներգիայի արտադրության գնդաձև լուծում՝ ֆոտովոլտային էլեմենտները տեղադրելով գնդի ներսում: Այս լուծումը խնայում է տարածքը 1,4-1,7 անգամ` այդպիսով ստանալով 50% ավելի մեծ հզորություն նույն մակերեսի վրա: Տեխնոլոգիան դիմացկուն է արտաքին ազդեցություններին, պատրաստված է ամուր նյութից և ունի չնչին տեխնիկական սպասարկման կարիք: Երկուսը՝ մեկում համակարգն ապահովում է ջրատաքացում և էլեկտրական էներգիայի արտադրություն միասին: Թիմն աշխատել է գաղափարը մշակելու ուղղությամբ երկուսուկես տարի և ստեղծել է առաջին նախատիպը:

«Green Technologies» թիմը ստեղծել է ներքին այրման ռոտորային մխոցով աշխատող շարժիչ: Թիմի կողմից առաջարկվող գյուտի հեղինակը ինժեներ Արմեն Ջաղացպանյանն է, ով իրականացրել է նոր շարժիչի տեսական հետազոտությունը: Առաջարկվող շարժիչի տեխնիկական բնութագրերն էապես գերազանցում են գոյություն ունեցող ներքին այրման շարժիչների բնութագրերին։ Միևնույն հզորություն ունենալու դեպքում նոր շարժիչը կծախսի 2,5 անգամ պակաս վառելանյութ (բենզին, գազ, դիզելային վառելիք), քան գոյություն ունեցո ղ շարժիչները, ինչն էլ կնպաստի շրջակա միջավայրն աղտոտող վնասակար արտանետումների նվազմանը, ինչպես նաև 2, 5 անգամ ավելի էլեկտրաէներգիայի խնայողությանը: Գյուտի մասսայական կիրառության դեպքում նավթի և գազի համար համաշխարհային սպառման ծավալների կյանքը կարող է երկարել 200-300 տարով։ Հիմնվելով «Կանաչ Տեխնոլոգիա» գաղափարի վրա՝ թիմը մշակել է 1.նոր տեսակի ներքին այրման ռոտորային մխոցով աշխատող շարժիչ, 2. նոր կոմպրեսոր, որը սպառում է ավելի քիչ էլեկտրաէներգիա:

Climate Launchpad Հայաստան ծրագիրը միտված է բացահայտելու եւ խրախուսելու մաքուր տեխնոլոգիաների եւ կլիմայի փոփոխության ոլորտում գործող հայկական ստարտափերին: Ծրագրի ազգային եզրափակիչ փուլում ներկայացված 14 գաղափարներից վերոնշյալ 3-ը կներկայացվեն Էստոնիայում հոկտեմբերի 7-9-ը կայանալիք Climate Launchpad Եվրոպայում ամենախոշոր ակսելերացիոն ծրագրի եզրափակիչ մրցույթին:

Այս մրցույթում առաջին երեք հաղթող թիմերին կհանձնվեն 10000, 5000, եւ 2500 եվրո դրամական պարգեւներ, եւս 10 ստարտափեր հնարավորություն կունենան մասնակցելու CLIMATE-KIC ակսելերացիոն ծրագրին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս