Բաժիններ՝

«Ես միայն Գյումրին չեմ ներկայացնում, ես ներկայացնում եմ ամբողջ Հայաստանը». Արթուր Ալեքսանյան

Oլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսօրվա ասուլիսին անդրադառնալով Գյումրիի մարզադպրոցի անմխիթար վիճակին՝ ասաց, որ շատ կցանկանար այն տեսնել վերանորոգված ու բարվոք վիճակում:

«Շատ դժվար է այնտեղ մարզվելը: Երևի բոլորդ էլ տեսել եք, թե այնտեղ ինչ վիճակ է։ Լավ կլինի, որ լավ պայմաններ լինեն։ Որ լավ պայմաններ լինեն, այնտեղից մեկ օլիմպիական չեմպիոն չի լինի, այլ շատ կլինեն։ Ասում են, որ մարզադպրոցը պետք է վերանորոգեն Գյումրու ինքնակառավարման մարմինները, բայց ես միայն Գյումրին չեմ ներկայացնում, ես ներկայացնում եմ ամբողջ Հայաստանը, և հնարավոր է, որ Սպորտի նախարարությունը, ՀԱՕԿ-ը զբաղվեն այդ հարցով»,- ընդգծեց Արթուր Ալեքսանյանը:

Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը, որը նաև հայ ըմբիշի անձնական մարզիչն է ու Գյումրու մարզադպրոցի տնօրենը, նշեց, որ դպրոցի վերանորոգումը հեշտ գործ չէ, որովհետև կապիտալ վերանորոգում է պետք անել, ու մեծ գումար է պահանջվում. «Տեղական բյուջեով չեն կարող նման ներդրում անել, այնտեղ քաղաք պահելու խնդիր կա։ Արթուրը ճիշտ ասաց՝ նա այս երկիրն է ներկայացնում, ու պետք է ամբողջ երկրի ղեկավարությունը մտածի այս հարցը լուծելու մասին։ Ասում են՝ կարող է ավելի լավ պայմաններ լինեն, մարզիկները քչանան, համամիտ չեմ, որովհետև ինչքան պայմանները լավը լինեն, մարզիկներն ու մարզիչներն ավելի լավ կաշխատեն»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս