
Լեհ քանդակագործը ստիպում է ջրին լրացնել իր բրոնզե քանդակները

Երբ դուք լսում եք «քանդակ» բառը, ենթագիտակցաբար պատկերացնում եք մի բան, որը անշարժ է: Սա չի վերաբերում լեհ քանդակագործ Մալգորզատա Չոդակովսկային, ով ստեղծում է բրոնզե հիանալի շատրվաններ, որտեղ ջուրը կարևորագույն դեր է կատարում քանդակի ամբողջականության համար:
Քանդակից բխող ջուրը նրա քանդակներին հաղորդում է շարժում ու կախարդական հմայք:
Մալգորզատան արդեն 30 տարի է՝ զբաղվում է քանդակագործությամբ: Նրա խոստովանությամբ՝ յուրաքանչյուր քանդակն ստեղծելու համար իրեն անհրաժեշտ է 2-6 ամիս: