Լինել ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում. 5 կարևոր փաստ «Բարսելոնայի» նորեկի մասին
«Բարսելոնան» երկար բանակցություններից հետո ստորագրեց պայամանագիր Պակո Ալկասարի հետ: Առաջարկում ենք 5 փաստեր, որոնք կօգնեն ավելի լավ ճանաչել կատալոնական ակումբի նորեկին:
1. 2011 թվականի օգոստոսի 13-ը պետք է լիներ լավագույն օրը Ալկասարի կյանքում, սակայն տեղի ունեցավ հակառակը:
Իր 18-ամյակին նա տեղափոխվեց «Վալենսիայի» հիմնական կազմ: Առաջին խաղը ընկերական էր «Ռոմայի» հետ: Ալկասարը հրաշալի հանդիպում անցկացրեց՝ մարզադաշտում գտնվող իր ծնողներին մեծ բավականություն պատճառելով: Սակայն ողբերգությունը տեղի ունեցավ ավելի ուշ: Ալկասարի հայրը՝ Պակո Ալկասար ավագը մահացավ հենց մարզդաշտում: Ամեն անգամ «Վալենսիայի» դաշտում խաղալիս Ալկասարը հիշում էր հոր մահն ու նորից վերապրում իր անձնական ողբերգությունը:
«Ինձ համար շատ դժվար էր: Ես 18 տարեկան էի ու չկարողացա անգամ նորմալ հրաժեշտ տալ հորս: Այս ողբերգությունը օգնեց ինձ ավելի ուժեղ լինել և պայքարել»,-պատմում է Ալկասարը:
Այս դեպքից հետո ամեն անգամ գոլից հետո Ալկասարը մատներով ցույց է տալիս երկինքը՝ գոլը նվիրելով Պակո Ալկասար ավագին:
2. Ալկասարը այն ֆուտբոլիստներից է, ով միշտ ձգտում է արդյունավետ իրացնել հարվածը: Ալկասարի համար շատ գոլեր խփելը սովորական երևույթ է: Նա Եվրոպայի պատանեկան առաջնությունում աչքի ընկավ բացառիկ ցուցանիշով՝ խփելով 14 գոլ:
Կատալոնական ակումբում Ալկասարը պետք է սովորի միայն, որ գոլերը խփվում են թիմային գրոհների, այլ ոչ անհատական գործողությունների շնորհիվ: Մյուս կողմից կատալոնացիներին միշտ պակասել է ֆուտբոլիստը, ով կարող է վճռական հարված կատարել կարևոր պահերին:
3. «Բարսելոնան» երկար ժամանակ փնտրում էր հարձակվողի, ով քաջ կգիտակցեր, որ նստելու է պահեստայինների նստարանին և չէր ընկճվի դրանից: «Վալենսիայի» կազմում ևս Ալկասարաը միշտ պայքարում էր մեկնարկային կազում տեղ գտնելու համար: Հենց սրա շնորհիվ էլ Ալկասարը շարունակ կատարելագործվում էր: Կատալոնական ակումբում ևս Ալկասարը կանի ամեն ինչ Լուիս Էնրիկեյի համակրանքին արժանանալու համար:
4. Ալկասարը այն եզակի ֆուտբոլիստներից է, ով միշտ ընդունում է իր սխալները: Նա միշտ սիրել է Ռոնալդոյին, սակայն գիտակցել է, որ իր խաղը նման է Ռաուլին՝ լինել ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում:
Ալկասարը ինքն է նշում, որ իր ուժեղ կողմը պահերը եզրափակելն է, իսկ թույլ կողմը՝ դրիբլինգը:
Ալկասարը նշում է, որ ամեն անգամ ընկնում է դրիպլինգի ժամանակ: Դրա փոխարեն նա գիտի, որ միշտ պետք է լինի տուգանային հրապարակում, քանի որ այնտեղ կա նրա կարիքը:
5. Ալակսարը շատ ծույլ է: Նա մեծացել է գյուղատնտեսների ընտանիքում, բայց միշտ խուսափել է աշխատանքից:
Ալկասարը նշում է, որ աշխատում է իր սխալների վրա, սակայն եթե մի փոքր ավելի շատ աշխատի, կկարողանա հասնել ավելիին:
Սիրարփի Աղաբաբյան